Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել վարչապետի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում

24 Սեպտեմբեր, 2018 17:16
ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել վարչապետի հետ արտահերթ  խորհրդարանական ընտրությունների հարցում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է.

«Ուզում եմ հստակ ընդգծել, որ քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը: Այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ այս խորհրդարանը չունի գործելու մանդատ, որովհետեւ ԱԺ ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայնդեպս, ոչ այնքան ձայն, որ կարելի լինի բավարար համարել խորհրդարաի գործունեությունն այսպիսի կազմով շարունակելու համար:

Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած ուժերին, որ նրանք ձեւավորեն խորհրդարանական մեծամասնություն, ընտրեն վարչապետ եւ հայաստանյան կյանքը կենտրոնանա սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ»,-ասել է  վարչապետը:

Նա բարձր է գնահատել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, ով ասել է, որ պատրաստ են այդ թեմայի շուրջ բանակցություններ վարել:

 

Լրահոս

Դիտել ավելին