Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,12
    7,37

Կարևոր իրադարձություններ

 

82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար

24 Սեպտեմբեր, 2018 13:53
Հեղինակ՝ Արթուր Ղազինյան
82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար

 Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը, շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, վտանգավոր է համարում 82 տոկոսով հաղթանակը․

«Ցանկանում եմ շնորհավորել իմ լավ բարեկամ Hayk Marutyanին նախօրեին տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք հանուն քաղաքամայր Երևանի և երևանցիների։

Սակայն սեպտեմբերի 23ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումը առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ։

82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար, քանի որ պատմության մեջ այդքան ձայներ ստացած քաղաքական ուժերը հետագայում լուրջ խնդիրներ են առաջացրել առաջինը պետության, ՝ապա իրենց համար։

Այս վտանգավոր բարձր տոկոսը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին, քանի որ չկա այդպիսի քաղաքական օրակարգ և ծրագիր, որը, բնական մրցակցային պայմաններում, ստանա ընտրողների 82%ը։

Սա, կարծում եմ, լուրջ առիթ է մտահոգվելու Փաշինյանի համար, որն, իմ խորին համոզմամբ, իրականում ցանկանում է Հայաստանը տեսնել ազատ և ժողովիդավարական։

Երկրորդ դիտարկումը, որ կցանկանայի անել, կապված է երեկվա ընտրությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև զուգահեռների հետ, քանզի իմ գնահատմամբ, երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով։

Առաջինը դա ՀՀ պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի և հասարակության անպատրաստ լինելն է այդպիսի կարևոր և պատասխանատու գործընթացին, ինչի վառ վկայությունն է երեկվա ընտրությունների արդյունքները։

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան այս տարվա վերջում, ապա խորհրդարանում Փաշինյանի կողմից պաշտպանվող ուժը կամ ուժերի դաշինքը կհավաքի նույն քանակի ձայներ, ինչը լրջագույն ժողովրդավարական խնդիրներ կհարուցի Հայաստանի ներքին և արտաքին վարկանիշի համար։

Երկրորդ պատճառը գործող խորհրդարանի արձակման խնդիրն է, որը, երեկվա ընտրությունների արդյունքներով, դարձավ էլ ավելի անլուծելի։

Ոչ հանրապետական կուսակցությունը, ոչ Ծառուկյան դաշինքը և ոչ էլ Դաշնակցությունը այլևս հեշտությամբ չեն զիջի ԱԺ-ում ունեցած ազդեցությունը՝ հասկանալով, որ հաջորդ խորհրդարանում չեն կարողանալու ապահովել գոնե նվազագույն ներկայություն։

Իսկ Սահմանադրությունը, որքան էլ այն մոռացված և անտեսված լինի, ամեն դեպքում մնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը, որտեղ ԱԺ-ի արձակման համար պահանջվում է Ազգային ժողովի համաձայնությունը։

Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։

Հայաստանը գտնվում է քաղաքական խորագույն ճգնաժամի մեջ, որի հաղթահարման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց եթե դա տեղի չունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի և ծանր»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին