Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է, թե ինչպես են բաշխվելու Երևանի ավագանու մանդատները

24 Սեպտեմբեր, 2018 13:07
Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է, թե ինչպես են բաշխվելու Երևանի ավագանու մանդատները

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է « Երեւանի ավագանու ընտրություններին ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկություն եւ այդպես շարունակելու է, որովհետեւ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը եւս կան մի շարք գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն»:

Մուկուչյանը խոսելով Երևանի ձևավորվող ավագանում մանդատների բաշխման մասին՝ ասաց․

«Եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս ուժեր, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 3 ուժեր:

 Իսկ ընտրություններից հետո 7-րդ օրը (սեպտեմբերի 30-ին) կիրականացվի արդյունքների վերջնական ամփոփում, կտրամադրվեն մանդատներ, որից հետո կգործի արդեն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի կարգավորումները:

 

Լրահոս

Դիտել ավելին