Կարևոր իրադարձություններ

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի

23 Սեպտեմբեր, 2018 15:30
Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի

Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 201.268 քաղաքացի կամ 23.72 տոկոսը: Տվյալները ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 20968-ը կամ 24.61 տոկոսը,

Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39 994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 10 697-ը (26.75 տոկոս),

Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97932 քաղաքացի, ընտրությանն արդեն մասնակցել է 22 396-ը (22.87 տոկոս),

Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32 741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 8 507-ը (25.98 տոկոս),

Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94 069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 20 858-ը (22.17 տոկոս),

Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 96 476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 20 743-ը (21.5 տոկոս),

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108 804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 25 465-ը (23.4 տոկոս),

Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101 124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 25 024-ը (24.75 տոկոս),

Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10 868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 2 740-ը (25.21 տոկոս),

Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8 301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 2 077-ը (25.02 տոկոս),  

Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113.850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 27.979-ը (24.58 տոկոս),  

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58 992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 13 814-ը (23.42 տոկոս):

 

Լրահոս

Դիտել ավելին