Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    546
    554

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել

23 Սեպտեմբեր, 2018 14:45
Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանն արձագանքել է Ֆեյսբուքում Վահան Բաբայանի կողմից տարածված տեղեկատվությանը, համաձայն որի 10/25 տեղամասի ընտրողները ահազանգում են ցուցակում մահացած անձանց անունների մասին։  Պարզաբանման մեջ ասված է. 

«Պարոն Բաբայանը լրացուցիչ մեկնաբանություններում նշել է, որ իրենց վստահված անձինք են ահազանգել։ 

Տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով անձամբ կապ եմ հաստատել 10/25 ընտրական տեղամասի նախագահ Սուրեն Կանջարյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ նման հաղորդումներ իրենց կողմից չեն ներկայացվել։ Ընդամենը մեկ քաղաքացի է տեղամասում հայտարարել, այն էլ անորոշ, չտալով որևէ անձի տվյալ։

10/25 տեղամասի ընտրողների ցուցակներում մահացած անձի վերաբերյալ հաղորդումից հետո Վահան Բաբայանը կրկին ֆեյսբուքում տարածել է տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ. «6/32 և 8/16 կրկին ահազանգ չորս մահացածի անուն ցուցակում»։

Խորհուրդ կտանք նախորդ հայտարարության մասով փաստեր ներկայացնելուց հետո նոր հաջորդ հայտարարության մեջ կիրառել «կրկին մահացած անձանց անուն» բառակապակցությունը։ Բացի այդ, նման բովանդակությամբ հաղորդումներ կարող են տարածվել այն դեպքում, եթե մահացած անձի տվյալները ցուցակներում մնացել են պետական մարմնի մեղքով։

Բացի այդ, նշենք, որ նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ և փաստարկված։ Եթե անձը մահացել է, և մահը սահմանված կարգով իրավասու մարմնում գրանցված չէ, ընտրական գործընթացի իմաստով չի համարվում անճշտություն։ Այլ է խնդիրը, որ ոստիկանությունն իր վրա վերցրել է մեծ ծանրաբեռնվածություն` հայտնաբերել նաև այնպիսի տեղեկություններ, որոնք պետական իրավասու մարմնին հասու չեն։ Մասնավորապես, այս ընտրական գործընթացի շրջանակներում հայտնաբերվել է 614 մահացած անձանց տվյալներ, ովքեր հիմնականում մահացել են այլ պետություններում, և ՀՀ ՔԿԱԳ մարմնում մահը գրանցված չէ։ Իսկ «Թեժ գիծ» ծառայության միջոցով մինչև վերջնական ցուցակները հրապարակելը քաղաքացիների կողմից տրամադրվել է 6 մահացած անձանց մասով տեղեկություն։

Եթե նույնիսկ վերջնական ցուցակներում լինեն մահացած անձանց տվյալներ, այն չի կարող պետական մարմնի անգործության որակման չափանիշ դառնալ։ Անգործություն կդրսևորվի այն դեպքում, եթե այդ տեղեկությունը հասու լինի ոստիկանությանը և որևէ քայլ ձեռնարկված չլինի անճշտությունը վերացնելու համար»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին