Կարևոր իրադարձություններ

Պայքարում ենք, որ երկրում կայանան արդար, ժողովրդավարական ընտրություններ. Մանուել Գասպարյան

23 Սեպտեմբեր, 2018 12:08
Պայքարում ենք,  որ երկրում կայանան արդար, ժողովրդավարական ընտրություններ. Մանուել Գասպարյան

«Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությունից հետո նշեց, որ իր սպասելիքն է՝ արդար և թափանցիկ ընտրություններ լինեն:

«Ակնկալում ենք և պայքարում ենք, որ գանք, հասնենք այն օրվան, որ երկրում կայանան արդար, ժողովրդավարական ընտրություններ»,-ասաց նա: 

Գասպարյանն ասաց նաև, թե հանուն ինչի քվեարկեց: «Հանուն նրա, որ ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը»,-ասաց նա:

Մանուել Գասպարյանը կարծում է, որ հնարավոր է՝ ընտրություններն ավելի ակտիվ մասնակցության արդյունքում արդեն ավելի թեժ լինեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին