Կարևոր իրադարձություններ

Առաջին ընտրություններ են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու կեղծիքների. «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու

23 Սեպտեմբեր, 2018 11:25
Առաջին ընտրություններ են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու կեղծիքների. «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու

Երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններն են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու առանց կեղծիքների. Ընտրություն կատարելուց հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:

«Այո, համամիտ եմ այդ գնահատականների հետ և կարծում եմ, որ սրանք հենց այն ընտրությունները պետք է լինեն, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին»,-ասաց նա:

 «Այս ընտրությունները շատ կարևոր են, որովհետև, ըստ էության, հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, դրական ակնկալիքներ ունեմ, ըստ օրենքի՝ նվազագույնը երեք կուսակցություն պետք է լինի ավագանու կազմում, որպեսզի ավագանին կարողանա աշխատել, և «ՕԵԿ»-ն ակնկալում է լինել այդ երեք քաղաքական ուժերից մեկը»,-ասաց նա:

«ՕԵԿ» քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք, ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո, աջակցում են հեղափոխությանը:


 

Լրահոս

Դիտել ավելին