Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի

23 Սեպտեմբեր, 2018 10:11
 Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի:

ԱԺ նախագահ իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի  4/53 ընտրական տեղամասում: «Միանշանակ քվեարկել եմ հանուն Երևանի, հանուն զարգացման, առաջընթացի: Հանուն նրա, որպեսզի մենք լավ մայրաքաղաք ունենանք: Չեմ  ասի, որ այս ընտրությունները շատ մեծ տարբերություն ունեն նախորդներից, սակայն ինձ համար կարևոր դեր ունի հանդուրժողականությունը ընտրական գործընթացում»-լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին