Կարևոր իրադարձություններ

Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա

23 Սեպտեմբեր, 2018 09:46
Հեղինակ՝ Մնացական Բիչախչյան
Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Կարևոր է իմանալ․ 

Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։
Պատճառները երկուսն են՝
1. Նոր փաստաթուղթը ստացել է ընտրողների էլեկտրոնային ցուցակները ԿԸՀ-ին տրամադրելուց հետո,
2.Այդ փաստաթուղթը քաղաքացին ժամանակին կորցրած է եղել, դիմել և ստացել է նորը՝ բնականաբար կորցրած անձնագրի տվյալները բազայում ճանաչվել են անվավեր։ Հետագայում գտել է կորցրած անձնագիրը և դրանով ներկայացել քվեարկությանը։
Անհրաժեշտ է դիմել տարածքային անձնագրային ծառայություն՝ խնդիրը կարգավորելու համար։ Այս պարագայում անձը չի զրկվի ընտրությանը մասնակցելու իրավունքից»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին