Կարևոր իրադարձություններ

Դանիել Իոնիսյանը հարազատ մորը բռնաբարելու, Մոնթեին լրտես անվանելու, ֆեյքերի ու տապալված ասուլիսի մասին

22 Սեպտեմբեր, 2018 22:53
Դանիել Իոնիսյանը հարազատ մորը բռնաբարելու, Մոնթեին լրտես անվանելու, ֆեյքերի ու տապալված ասուլիսի մասին

« Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով, անդրադառձել է այսօր ԲՀԿ-ի կողմից իրենց ասուլիսը տապալելուն՝ տեղեկացնելով, որ ոստիկանություն իրենց կողմից արդեն հաղորդում է տրվել հանցագործություն կատարելու մասին։ Նա հավաստիացրեց, որ իրենք հետևողական են լինելու ՝ մեղավորներին պատժելու գործում։ Իոնիսյանը իր ուղիղ եթերը վերնագրել էր «Փաստեր ֆեյքերի, դրանց հետևում կանգնածների մասին և ոչ միայն․․․» և սքրին շոթերի միջոցով անդրադառնում էր նրանցից յուրքանչյուրին։Իոնիսյանը ասաց նաև, որ ինքը ունի հստակ տեղեկություն, որ երեկ ԲՀԿ կողմից կազմակերպված ֆլեշմոբի ու նաև դրան հաջորդած քայլերթի մասնակիցները, վճարվել են ԲՀԿ կողմից։ Նա ընդգծեց, որ չէր խոսի այս ամենի մասին հենց այսօր , եթե չլիներ իր դեմ կազմակերպված ապատաղեկատվությունը, ըստ որի, ինքը 6 տարի առաջ բռնաբարել է իր մորը, իսկ հիմա էլ Մոնթեին անվանում է լրտես։ Իոնիսյան հավաստիացրեց, որ այսուհանդերձ իրենք վաղը հավարասաչափ պաշտպանելու են նաև ԲՀԿ-ի իրավունքները, ինչպես ինքն է ասում , այսքանից հետո ևս հարկ եղած դեպքու ԲՀԿ-ի համար էլ «դոշ են տալու» մինչև վերջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին