Կարևոր իրադարձություններ

Վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ

21 Սեպտեմբեր, 2018 23:59
Վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է: Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, իսկ մեկին էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց:


Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանեց մի երիտասարդ, ով հայտնեց, որ վրաերթը կատարել է ինքը՝ Opel մակնիշի ավտոմեքենայով և ոստիկաններին մատնացույց արեց այն վայրը, որտեղ թողել է ավտոմեքենան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև Opel-ի վարորդ ներկայացած անձի տվյալները:

Մանրամասները այստեղ՝

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին