Կարևոր իրադարձություններ

Պատգամավորին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել

21 Սեպտեմբեր, 2018 16:43
Պատգամավորին  պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել

shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Աբովյանի բնակիչ 40-ամյա Կարեն Ղազախեցյանն իր վարած Mercedes G մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 44-ամյա Արսեն Գևորգյանի վարած Opel մակնիշի 60 NN 601 համարանիշի ավտոմեքենային։ 

Բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով միջին տարիքի կին է։ Վերջինս տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասին պետի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին։

 Մանրամասները այստեղ՝

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին