Կարևոր իրադարձություններ

Այսօր իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում. Աշոտյան

21 Սեպտեմբեր, 2018 13:20
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Այսօր իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում. Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր, Հայաստանի ամենակարեւոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարահության եւ բարեկրթության պատշաճ մակարդակ։

Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսեւորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։

Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը։

Նորից շնորհավոր բոլորիս տոնը»։

 

Լրահոս

Դիտել ավելին