Կարևոր իրադարձություններ

Փոքր-ինչ հիստերիկացված քարոզարշավ էր. Զուրաբյան

21 Սեպտեմբեր, 2018 12:34
Փոքր-ինչ հիստերիկացված քարոզարշավ էր. Զուրաբյան

Երևանի ավագանու «Երևանցիներ» դաշինքի առաջին համար Արարատ Զուրաբյանի կարծիքով այս ընտրությունների քարոզարշավը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր, և առկա էին նոր երանգներ:

«Մի բան  կա դրական, այն, որ հանրությունը ներքին համոզմունք և ցանկություն ուներ, որ ընտրությունները լինեն արդար, առանց խախտումների և շատ մոտ ենք նրան, որ այդ ձեռքբերումն արձանագրենք»,-նշել է  նա:

Զուրաբյանի կարծիքով դրական էր նաև այն, որ չկար թշնամական մթնոլորտ այս ընտրությունների ժամանակ: «Չկային մարդիկ, որոնք մշտապես ընտրությունների ժամանակ վազվզում էին այս շենքից մյուս շենքի բակ, չկար շատ նեգատիվ երևույթ, բայց կար մի բան՝ հասարակության մի մասի մոտ օբյեկտիվ գնահատականներ տալու բացակայություն :»

Զուրաբյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ սա ատելության քարոզարշավ էր, ընդամենը փոքր-ինչ հիստերիկացված քարոզարշավ էր:


Զուրաբյանը հայտնել է նաև այն տեսակետը, որ հավասար պայմաններ քիչ է տեսել իր քաղաքական գործունեության 30 տարիների ընթացքում: «Թեև պատրանք տեսել եմ, բավական է դուրս գալ փողոց և հասկանալ, որ մեկի ռեկլամային կամպանիան ավելի հուժկու է, իսկ եթե խոսում ենք՝ հավասար էր, թե ոչ, ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին