Կարևոր իրադարձություններ

Ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում ժողովրդի դե ֆակտո իշխանության. Փաշինյան

20 Սեպտեմբեր, 2018 21:47
Ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում ժողովրդի դե ֆակտո իշխանության. Փաշինյան

Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք մի նոր կարևոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում ժողովրդի դե ֆակտո իշխանության:
Նրա կարծիքով, որևէ խորհրդարանի գործունեության, լեգիտիմության, արդյունավետության և կարևորագույն աղբյուրը ժողովրդի կամքն է։

«Խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրությունները, այն մտադրությունները, այն երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս առումով ես շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի խորհրդարանները երբեք չունենան այնպիսի խնդիր, այնպիսի հարցադրում, թե դրանք որքանո՞վ են արտահայտում ժողովրդի կամքն ու արտահայտությունը, սա կարևորագույն խնդիր է մեր իրականությունն ու պետական համակարգը սինխրոնացնելու, նույնականացնելու գործում»,-ասել է  Փաշինյանը։

Նա վստահ է՝ մի հանրություն, մի պետություն, մի ժողովուրդ, որ կարողացավ իրականացնել բացառիկ հեղափոխություն, կարող է լուծել այն խնդիրները, որոնք առկա են ներքաղաքական կյանքի ընթացիկ օրակարգ:

 

Լրահոս

Դիտել ավելին