Կարևոր իրադարձություններ

Քաղաքական գործիչները «Սելֆիի ժամ» միջոցառման մասին

20 Սեպտեմբեր, 2018 18:12
Քաղաքական գործիչները «Սելֆիի ժամ» միջոցառման մասին

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին լինելու է  «Սելֆիի ժամ»: Sahabt.am-ը փորձեց պարզել՝ ովքեր են մասնակցելու «Սելֆի ժամ» միջոցառմանը և ինչպե՞ս են վերաբերվում առհասարակ նմանատիպ միջոցառումներին:

Վիգեն Սարգսյանն ասաց. «սաղ կյանքս սելֆիա էլի, անընդհատ փողոցում մոտենում են և սեֆի են անում, իսկ կոնկրետ բան չեմ պլանավորել վաղվա համար»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ  չի մասնակցելու այդ միջոցառմանը. «որևէ կերպ չեմ  վերաբերվում և բացարձակ անտարբեր եմ,- հավելեց Փոստանջյանը:

«Նոր Հայաստանում, նոր իրավիճակում խնդիրը դրված է ոչ թե լուսանկահանվելը, այլ հասարակական, հանրային քաղաքական, գործիչների և քաղաքացիների միջև ցույց տալ, որ չկա որևէ դիստանցիա, բարիեր, չկա անհասանելիության սկզբունքը: Սա է ամբողջը, որ նրանք շփվեն, ինչու չէ այդ թվում նաև լուսանկարվեն»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Տիգրան Ուլիխանյանը նույնպես չի մասնակցելու այս  միջոցառմանը. «բոլոր տեսակի դրական էմոցիաներ դրսևորող միջոցառումներին՝ հատկապես, որոնք էլ ավելի ընդգծում են մեր երկրի համար կարևոր իրադարձությունները բնականաբար վերաբերվում եմ լա՛վ, իսկ սելֆի միջոցառման ձևաչափին ծանոթ չեմ չեմ գնալու»,- ասաց Ուլիխանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին