Կարևոր իրադարձություններ

Բանավեճի հրավեր անող Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի դեբատային հաղորդմանը

20 Սեպտեմբեր, 2018 12:30
 Բանավեճի հրավեր անող Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի  դեբատային հաղորդմանը

Առաջին ալիքի Խաղի կանոնններ դեբատային հեռուստածրագիրը հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին։ Այս օրերին բանավիճելու ամենաշատ հրավեր անող Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի հաղորդմանը։ Այս տարբերակը նրա համար անընդունելի է «Աբսուրդ է, տեսե՞լ եք բանավեճ նախնական տեսաձայնագրմամբ։ Սա կարծում եմ՝ վիրավորանք  է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճ ես հասկանում եմ ուղիղ եթերով»,-համոզված է Զոհրաբյանը։ Նաև հավելեց, որ ուժի մեջ է Հայկ Մարությանին արված բանավեճի հրավերը, ավելին՝ Զոհրաբյանի խոսքով ինքը պատրաստ է զիջումների գնալ ՝ հեշտացնելով Մարությանի գործը․ «Հեշտացնում եմ խնդիրը իր համար, պատրաստ եմ ընդունելու բանավեճի ձեր օրակարգը։ Օրերս հետևեցի, շատ կարևոր դատողություններ էիք անում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին, ես պատրաստ եմ ձեզ հետ բանավիճել խնդրի լուծման բոլոր մոդելների վերաբերյալ։ Հեշտացնում եմ եմ խնդիրը, կուզեք քաղաքական, կուզեք արտաքին քաղաքական, կուզեք տնտեսական, կուզեք բացառապես երևանյան խնդիրների վերաբերյալ։ Ավելի եմ հեշտացնում խնդիրը, կուզեք այն խնդրների վերաբերյալ, որտեղ դուք համարում եք ձեզ համար կոմֆորտ, մշակութային խնդիրները, եթե համարում եք, այն ինչ ներկայացնում եք հանրությանը՝ «Ազիզյաններ», «Սուպեր մամա», արվեստ ու մշակույթ է, պատրաստ եմ որպես կինոգետ բանավիճել Ձեզ հետ, բացառապես ուղիղ եթերում, որ հեռուստաընկերությամբ կուզեք, ընտրում եք դուք»։

Իսկ թե ինչու հենց ու միայն Հայկ Մարությանին՝ Զոհրաբյանը պատասխանեց ․«Նա միակ թեկնածուն էր, որ ասեց, մեր դեմ խաղ չկա։ Մենք սպիտակ ենք, մյուսները սև են։ Իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, հաղթելու ենք, ջախջախելու ենք։ Ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես «Իմ քայլ»-ը դաշինքի թեկնածուի հետ»։

Վերջում հավելելով  «Երկու օր ժամանակ ունեք տնտեսագետներով, քաղաքագետներով, հոգեբաներով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին։ Առաջարկս ուժի  մեջ է»։

 

Լրահոս

Դիտել ավելին