Կարևոր իրադարձություններ

Վաղը տեղի կունենա հոբելյանական միջոցառում

19 Սեպտեմբեր, 2018 23:26
Վաղը տեղի կունենա հոբելյանական միջոցառում

Վաղը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Նշենք, որ միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին:

Տեղեկացնենք, որ հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին: 

 

Լրահոս

Դիտել ավելին