Կարևոր իրադարձություններ

Եթե «այդ արևը կանխատեսելի չէ, անհասկանալի է, հիստերիկ է կարող է տեղի ունենալ աղետ

19 Սեպտեմբեր, 2018 17:31
Եթե «այդ արևը կանխատեսելի չէ, անհասկանալի է, հիստերիկ է կարող է տեղի ունենալ աղետ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ պարբերականին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների՝ այդ թվում Հայաստանի ներկայիս իշխանություններին և Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից Քոչարյանն ասել է, որ  «Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս տեղի ունեցավ իշխանափոխությունը, Հայաստանի երկրորդ նախագահն ասել է․
«Փաշինյանը զգացել է ժողովրդի ընդդիմադիր տրամադրությունն և ժամանակին գլխավորել է այն, ինչի հետևանքով տեղի է ունեցել իշխանափոխություն»: 

Քոչարյանի խոսքով՝  մարդկանց շրջանում կար հոգնածություն նախկին իշխանություններից, ճահճացման զգացում, հակառակ դեպքում նման զանգվածային շարժում չէր լինի:


Коммерсантъ պարբերականի  լրագրողի հարցին, որ շատ հետխորհրդային երկրներում կարելի է օրինակներ բերել, որտեղ կա «միայն մեկ արև», Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եթե «այդ արևը կանխատեսելի չէ, անհասկանալի է, հիստերիկ է և չի տեսնում հեռանկարներ, կարող է տեղի ունենալ աղետ», հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին չէր համեմատի արևի հետ:

«Ես նրան չէի համեմատի արևի հետ: Ձեր բերած համեմատությունը կապված է նրա հետ, որ մարդիկ բավականաչափ երկար ժամանակ են կառավարել, ոմանք հաջող, ոմանք չափազանց անհաջող: Բայց սա այդ դեպքը չէ. ընդամենը չորս ամիս է անցել: Փաշինյանը, գուցե, երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում»,- ասել է Քոչարյանը:


 

Լրահոս

Դիտել ավելին