Սեպտեմբերի 19-ի լույս գիշերը, ժամը 03։30 –ի սահմաններում հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ապակու գործարանի մոտակայքում գտնվող 2 տնակում։ Այրվող տնակներից մեկում երեխա կար։
Մինչ հրշեջ-փրկարարականների դեպքի վայր հասնելը երեխային արդեն դուրս էին բերել տնակից։ Տնակներից մեկն այրվել է ամբողջությամբ, որտեղ կային 1,5 տոննա ալյուր, 300 կգ անսնակեր և կենցաղային իրեր, երկրորդ տնակից վառվել է ամբողջ կահույքն ու տանիքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 09:45-ին