Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս

18 Սեպտեմբեր, 2018 23:05
Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս

«Գրուզիա-օնլայն»-ը հայտնում է, որ ՆԳՆ պարեկային ծառայողները ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելու համար կալանավորել են 1955թ․ ծնված մի տղամարդու:

 Պարզվել է, որ տղամարդը Հայաստանի քաղաքացի է, նա ճանապարհային երթեւեկությունը խախտելու համար կանգնեցվել է Նադիբաանի գյուղի մոտակայքում։

Դատախազության մեղադրականի մեջ ասվում է, որ մինչ պարեկային ծառայության աշխատակիցները կբացատրեին, թե ինչ խախտում է նա կատարել, տղամարդը նրանց 10 լարի է առաջարկել՝ որպես կաշառք:

Ձեւակերպվել է դատախազի եւ ՀՀ քաղաքացու միջեւ ընթացակարգային համաձայնագիր, ըստ որի՝ վերջինիս պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել, իսկ 10 լարի կաշառքն առգրավվել է։ Տղամարդուն բաց են թողել։

 

Լրահոս

Դիտել ավելին