Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հետաձգել է Նյու-Յորք այցը

18 Սեպտեմբեր, 2018 20:28
Վարչապետը հետաձգել է  Նյու-Յորք այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աջափնյակում քաղաքացիների հետ Իմ Քայլը դաշինքի քարոզարշավին, ուղիղ կապի միջոցով կոչ արեց Սեպտեմբերի 23-ին  անպայման մասնակցել ընտրություններին. « Կարեւոր է ամեն ձայնը, մեր բոլորինը: Ես մի գաղտնիք բացեմ, ես մեկնելու եմ Նյու-Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մաասնակցելու համար»,-ասաց վարչապետը:

«Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ, 23-ի առավոտյան ես քվեարկելու եմ ու անմիջապես մեկնեմ ԱՄՆ: Ուզում եմ նշել, թե  որքան կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի ձայնը, քվեն»,-եզրափակեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին