Կարևոր իրադարձություններ

Երևանում անցկացվեց Բերքի փառատոնը (լուսանկարներ)

16 Սեպտեմբեր, 2018 16:50
Երևանում անցկացվեց Բերքի փառատոնը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 15-ին Երևանում արդեն 5-րդ անգամ անցկացվեց «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, այս տարի՝ Կիրովի անվան մանկական այգում: Փառատոնի հիմնադիրն էր «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը: Սարուխանյանը Shabat.am հետ զրույցում նշեց, որ Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը. «Այս տարի ավելի լայն ենք ներկայացնում օրգանական սնունդը, շուրջ 45 ֆերմերային խմբեր ներկայացնում են օրգանական գյուղատնտեսության արտադրանք»:

Սարուխանյանի խոսքով՝ ամեն տարի ֆերմային խմբերը մեծանում են:

 Խոսելով՝ «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի առանձնահատկությունների մասին  Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ասաց․ « Այս փառատոնը լավ հարթակ է, որպեսզի հայ գյուղացիները, ֆերմերները ներկայացնեն իրենց արտադրանքը, թե՛ մայրաքաղաքի հյուրերին և թե՛ բնակիչներին։ Հաճելի է, որ «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը վերջին 5 տարիներին իր հաստատուն տեղն է զբաղեցրել Երևանի միջոցառումային օրացույցում՝ տարեցտարի ընդլայնելով իր աշխարհագրությունը: Շատ կարևոր է Երևանի միջոցառումային օրացույցում փառատոնի առկայությունը։ Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե մշտապես աջակցել է փառատոնի կայացմանը»։

Փառատոնին առաջին անգամ մասնակցելու էր եկել նաև Գենդերային հավասարության ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի պորտֆոլիո ղեկավար տիկին Ռանա Էլ Հուջեյրին։ Նա շնորհավորեց կազմակերպիչներին՝ նշելով. «Լսել եմ, որ երբ առաջին անգամ է կազմակերպվել այս փառատոնը, 50 մասնակից է ընդգրկված եղել, իսկ այս տարի արդեն շուրջ 200 մասնակիցներ են լինելու, ինչն արդեն իսկ փաստում է, որ փառատոնը տարեցտարի ընդլայնվում է, ինչի առիթով շնորհավորում եմ կազմակերպիչներին: Նաև շատ ուրախ եմ, որ այս անգամ ես էլ հնարավորություն ունեմ մասնակցելու Բերքի փառատոնին, որը կայանում է այսպիսի հյուրընկալ և ջերմ քաղաքում»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին