Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը՝ ԱՄՆ դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ միասնական արժույթին անցնելու մասին

15 Սեպտեմբեր, 2018 10:59
Փոխվարչապետը՝ ԱՄՆ դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ միասնական արժույթին անցնելու մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական միություն, կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է գործում, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Ընդ որում, իմ կողմից նշվել է նաև, որ նոր միասնական արժույթի ձևավորումը բավականին բարդ և ժամանակատար խնդիր է»,– ասել է նա։


«Միր 24» հեռուստաընկերության տեսանյութում և հաղորդագրությունում Մհեր Գրիգորյանին վերագրվել են խոսքեր, թե իբր նա առաջարկել է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից։

Հիշեցնենք, որ МИР 24–ը տեղեկացրել էր, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին