Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը հրաժարական կտա. «Փաստ»

15 Սեպտեմբեր, 2018 08:37
ԱԽ քարտուղարը հրաժարական կտա.  «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Անվտանգու թյան խորհրդի աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը: Դա իրականացվել է այն բանից հետո, երբ հնարավորինս ձերբազատվել են բոլոր «նախկիններից» և աշխատակազմը համալրել «յուրայիններով»: Այն, որ պետական կառույցներում աշխատավարձերը բավական ցածր են, գաղտնիք չէ: Եվ շատ ուրախալի կլիներ, եթե բոլոր գերատեսչություններում դրանք բարձրանային: Սակայն թե ինչու է հենց ԱԽ աշխատակազմում միայն բարձրացել աշխատավարձը, դեռևս անհայտ է:

Ի դեպ, մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցն այն է, որ ոչ միայն նրանից դժգոհ են հատկապես Ռուսաստանում, այլ, որ առավել կարևոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին:

Մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալելի և կանխատեսելի գործիչ, ով նաև որոշակի փորձառություն ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին