Կարևոր իրադարձություններ

«Արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն»

14 Սեպտեմբեր, 2018 17:56
«Արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն»

«Անկախ նրանից, թե ով է սպանել, ով է կրակել, ինչ հանգամանքներում է սպանվել Տիգրան Աբգարյանը, հեռախոսազրույցի փաստը  դրանից չի արդարացվում։ Տեղի է ունեցել 2 բարձրաստիճան իրավապահ մարմինների ղեկավարների զրույց, որի ժամանակ հստակ արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն»։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ արձագանքելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի  հայտարարությանը:

«Տեղի է ունեցել բարձրաստիճան քաղաքական իշխանության ելույթը Ազգային ժողովում, հարցն էլ տրվել է իր խմբակցության անդամի կողմից։ Այդ ելույթում նա հաստատել է, որ եղել են զանգեր, քննարկել են, չեմ բացառում, որ դատավորն ու Վանեցյանն իրար հետ չեն խոսել, այլ միջնորդի միջոցով, այդ հանգամանքները պետք է պարզել, այլ ոչ թե ինչ-որ հանգամանքներ քննարկել։»,– իր հերթին նշեց պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի նշեց,որ Հատուկ քննչական ծառայությունը երկրորդ նախագահին վերագրում է խոսք, որը չի եղել։

«ՀՔԾ պետն ասում է, որ Քոչարյանը հայտարարել է, որ կան զոհված անձինք, ինչ որ մեկը կբերի՞ տեքստ, որտեղ Քոչարյանն ասում է՝ կան զոհված անձինք։ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու տեքստում եւ այնուհետեւ լրագրողների հետ զրույցում ասել է՝ կան վիրավորներ։ Ռոբերտ Քոչարյանն ասել է Համլետ Թադեւոսյանի անունը։ Այսինքն, ՀՔԾ–ն Քոչարյանին ու իր փաստաբաններին վերագրում է մի խոսք, որը չի եղել, ամբողջ մեղադրանքը կառուցված է նույն մանիպուլյացիայի վրա»,– ասաց Հովհաննես Խուդոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին