Կարևոր իրադարձություններ

Facebook-ը սկսել է ստուգել լուսանկարներում եւ տեսանյութերում տեղեկությունների հավաստիությունը

14 Սեպտեմբեր, 2018 17:07
Facebook-ը սկսել է ստուգել լուսանկարներում եւ տեսանյութերում տեղեկությունների հավաստիությունը

Facebook-ը սկսել է ստուգել լուսանկարներում եւ տեսանյութերում տեղեկությունների հավաստիությունը: Այս մասին`  ՌԲԿ-ի փոխանցմամբ  կորպորատիվ բլոգում հայտնել է ընկերության արտադրանքի գծով մենեջեր Անտոնիա Վուդֆորդը:

​«Այսօր մենք ընդլայնեցինք աշխարհի 17 երկրներում մեր 27 գործընկերների համար լուսանկարների եւ տեսանյութերի համար տեղեկությունների ստուգումը: Դա մեզ կօգնի ավելի արագ հայտնաբերել ապատեղեկատվությունը եւ միջոցառումներ ընդունել դրանց մեծ քանակության դեմ»,- ասել է նա:

Ընկերությունը ստեղծել է ինքնուսույց մոդել, որն օգտագործում է ներգրավվածության տարբեր ազդանշաններ հնարավոր կեղծ կոնտենտի հայտնաբերման համար: Օրինակ՝ Facebook-ի օգտատերերի հետադարձ կապը: Լուսանկարները եւ տեսանյութերը փորձագետներին են ուղարկվում փաստերի ստուգման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին