Կարևոր իրադարձություններ

Գազի թունավորում քոլեջում

14 Սեպտեմբեր, 2018 15:00
Գազի թունավորում քոլեջում

Քիչ առաջ Shamshyan.com-ը լուր տարածեց, որ Ավանի ֆինանսատնտեսական քոլեջի մի քանի ուսանողներ տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ, նախնական տվյալներով՝ գազի թունավորում ախտանիշով: Shabat.am-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ իրենց մոտ տեղափոխված թվով ինը ուսանողները դուրս են գրվել հիվանդանոցից։ «Բոլորը ընդունվել են կենցաղային գազի թունավորում ախտանիշով, առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից»:

Դեպքի մանրամասների մասին տեղեկություն ստանալու համար Shabat.am-ը փորձեց կապ հաստատել նաև քոլեջի հետ, որտեղից չցանկացան որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին