Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության գործողություններում որևէ շոու չկա․ Օսիպյան

14 Սեպտեմբեր, 2018 14:07
Ոստիկանության գործողություններում որևէ շոու չկա․ Օսիպյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսպիպյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ օլիգարխների թիկնազորին  զինաթափելու, և «ասֆալտին պառկեցնելու» հայտնի հայտարարությանն ասաց․ 

«Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տեղեկություններ է ստանում, բայց այդ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք օրինականությունը։ Հավատացեք՝ ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու պատի դեմ տալուց, դեմքը մեքենային կամ պատին հենելուց, դա պարզապես օրինական գործընթաց է։ Այն պայմանավորված է նրանով, որ  այդ անձանց մոտ կա զենք, իսկ մենք չգիտենք՝ զենքն օրինական է, թե ոչ, հետևաբար, ստուգել է պետք։ Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ոստիկանության աշխատակցի համար, այդ պատճառով էլ ստուգումներն այդ կերպ են լինում»,- ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի վերաբերյալ տարածված տեղեկատվությանը, Օսիպյանն ասաց․ «Խնդիրն այն է, որ շարասյունով են երթևեկել, իսկ մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ շարասյունով երթևեկելը խանգարում է ընդհանուր երթևեկությանը։ Ճանապարհային ոստիկանությունը կարողանում է տարբերել պետհամարանիշներով»:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ որևէ շոու չկա. «Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա»։ 


 

 

Լրահոս

Դիտել ավելին