Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարը վստահեցրել է՝ բոլոր դպրոցները ապաքաղաքականացնելու են

13 Սեպտեմբեր, 2018 21:23
ԿԳ նախարարը վստահեցրել է՝ բոլոր դպրոցները ապաքաղաքականացնելու են

«Որոշ փոքր խմբեր քարոզչություն են տանում, դպրոցներում, մանկապարտեզներում, թաղապետարաններում, ասում են՝ այս մարդիկ հենց եկան, բոլորիդ հանելու են աշխատանքից. այդպես չէ»:

Այս մասին այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ նախորդ 4 ամիսները ցույց են տվել, որ լավ մասնագետները մնում են պաշտոններում. «Ասելու ենք՝ դրսևորեք ձեր լավագույն որակները եւ առաջ գնացեք ձեր կարիերայի ճանապարհով»:

Նախարարը նաև կրկին հիշեցրել է՝  դպրոցներն ապաքաղաքականացնելու են:

 

Լրահոս

Դիտել ավելին