Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն սկզբունք չի ունեցել, որ ընտանքի անդամները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ և ընդգրկվել ավագանու ցուցակում. խոսնակ

13 Սեպտեմբեր, 2018 14:03
ՔՊ-ն սկզբունք չի ունեցել, որ ընտանքի անդամները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ և ընդգրկվել ավագանու ցուցակում. խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում ընգրկված է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, նա զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը:

«Հրապարակ» թերթի հրապարակաման համաձայն ՔՊ-ն իր ավագանու ցուցակը կազմելուց առաջ ունեցել է սկզբունքներ, մեկն այն է եղել՝ «ՔՊ» ղեկավար կազմի ընտանիքներից ոչ ոք չպետք է ընդգրկվի ավագանու ցուցակում:

Shabat.am-հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հաստատեց, որ Արման Հարությունյանը կա ցուցակում:

Նա «Քաղաքացիական պայմանագրի» ստեղծման պահից եղել է ՔՊ-ի հետ, զբաղվել է իր քաղաքական ներկուսակցական գուրծունեությամբ  և շատ տրամաբանական է իր «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտվելը,- ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով ցուցակ կազմելու սկզբունքին, նշեց՝ ՔՊ-ի կողմից նման հայտարարություն չի եղել, որ ընտանքի անդամները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ և ընդգրկվել  ավագանու ցուցակում:

«Էդ մարդը կրակը չի ընգել, որ իր եղբայրը ԿԳ նախարան է, նա ունի իր սեփական քաղաքական անցած ուղին, և Արայիկ Հարությունյանի կողմից որևէ հովհանավորչության դեպք չկա», -հավելեց խոսնակը:

 

Լրահոս

Դիտել ավելին