Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում

12 Սեպտեմբեր, 2018 20:06
Ինչպե՞ս եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում

Վարչապետն այսօր գաղտնազերծեց, թե ինչպե՞ս եղավ, որ  Խաչատուրովը չհայտնվեց բանտում՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին։

«Երբ Խաչատուրովից, իր փաստաբաններից ազդակ է գնացել, թե ինձ մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից պատասխան ազդակներ են եկել, որ ուղղվել են ԱԱԾ տնօրենին։ Դրանից հետո ԱԱԾ տնօրենը զանգել է ինձ։ Հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին։ Ասել եմ՝ արդյո՞ք դա այդպես է,այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես հետաքրքրվել եմ՝ ուժի մե՞ջ է մեր պայմանավորվածությունը, որ օրենքը պետք է կիրառվի, որևէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի։ ՀՔԾ պետն ասել է, որ ինքը երաշխավորում է։ Ես ասել եմ, որ իմ վրա կվերցնեմ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որ չմտածեք, թե ՀՀ վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել՝ չէ, պայմանավորվածությունն ուժի մեջ չէ»,- ասաց վարչապետը։

 

Վարչապետը շարունակեց, թե ԱԱԾ տնօրենը շարունակել է ահազանգել, թե Հայաստանում անկայուն վիճակ է։ «Ես ասել եմ՝ եթե քննչական մարմինը որոշել է՝ ուրեմն պետք է կալանավորեն։ ԱԱԾ տնօրենը մի տասն անգամ զանգել է, թե այստեղից էլ ազդակ կա,այնտեղից էլ։ Ես կարևորել եմ, որ սկզբունքը պետք է գործի, ՀՔԾ պետը պետք է հնարավորություն ստանա աշխատելու։ Նորից ԱԱԾ տնօրենն ասաց, թե դատական համակարգից ահազանգ կա, թե գործը ջուր ա, պինդ չի։ Նորից զանգել եմ ՀՔԾ պետին, նա հավաստիացրել է, որ գործը հիմնավոր է»։

 

Լրահոս

Դիտել ավելին