Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան

12 Սեպտեմբեր, 2018 19:14
Արթուր Վանեցյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին անձամբ չի ճանաչում և երբևէ չի զանգահարել:

Դատավոր Մարգարյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու­թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

 

Լրահոս

Դիտել ավելին