Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության

12 Սեպտեմբեր, 2018 11:18
Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության

Մոսկվայում հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից ավագը՝ 19-ամյա Քրիստինան, ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության, ինչի մասին հայտնել է Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին:

«Քրիստինա Խաչատուրյանը քննչական մեկուսարանից Սերբսկիի անվան ինստիտուտ է ուղարկվել»,- հայտարարել  է նա:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ավելի վաղ քույրերից կրտսերը`17-ամյա Մարիա Խաչատուրյանը, ճանաչվել էր անմեղսունակ ու տեղափոխվել քննչական մեկուսարանի հիվանդանոց, որտեղ սպասելու է հարկադիր բուժում ստանալու վերաբերյալ դատավճռին: 

Ներկայում քննչական մեկուսարանում է միայն միջնեկ քույրը՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանը:

Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

 

Լրահոս

Դիտել ավելին