Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանի արձագանքը վարչապետի երեկվա հայտարարությանը

12 Սեպտեմբեր, 2018 10:58
Սամվել Ալեքսանյանի արձագանքը վարչապետի երեկվա հայտարարությանը

«Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ, ոչ էլ զենք ունեմ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Սամվել Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին, Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:

 

Լրահոս

Դիտել ավելին