Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,22
    7,47

Կարևոր իրադարձություններ

Չսահմանված վայրում աղբ թափողը կենթարկվի պատասխանատվության

10 Սեպտեմբեր, 2018 20:54
Չսահմանված վայրում աղբ թափողը կենթարկվի պատասխանատվության

Սեպտեմբերի 9-ին Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Կորեայի ձորում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ բեռնատար մեքենայից շինարարական աղբ են թափում տարածքում։ Վարորդը հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գազելի» վարորդը շինարարական աղբը նշված տարածքում թափել է մի տղամարդու գիտությամբ և թույլտվությամբ, որը վարորդին ներկայացել է որպես տարածքը տնօրինող։

Նա շինարարական աղբը տարածքում թափել թույլատրելու համար պահանջել է գումար, որը վարորդը պետք է վճարեր գործն ավարտելուց հետո, սակայն չի հասցրել, քանի որ շրջագայող ոստիկանության ծառայողները իրավախախտումը խափանել են։ Ոստիկանությունում պարզվել է, որ տարածքը հանրային սեփականություն է, ուստի տնօրինող ներկայացած անձի գործողություններում ինքնիրավչության հանցակազմի հատկանիշներ կան։ Այս մասով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ չսահմանված վայրում շինարարական աղբ թափելու փաստով նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են տեղական ինքնակառավարման մարմնին՝ «Գազելի» վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ 

Առողջ շրջակա միջավայրի պատասխանատուն բոլորս և յուրաքանչյուրս ենք։ Աղբը թափելու համար նախատեսված վայրեր կան, ուստի պետք չէ օրենքը շրջանցելով կեղտոտել մեր քաղաքը, որը մեր հոգատարության ու խնամքի կարիքն ունի։ Ոստիկանությունը ուշադրության կենտրոնում է պահելու չսահմանված վայրերում աղբ թափելու արատավոր երևույթը՝ հետևողականորեն արձագանքելով բոլոր դեպքերին։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին