Կարևոր իրադարձություններ

Պայմանավորվել ենք, որ ռուսական սպառազինության մատակարարումները շարունակվեն․ Փաշինյան

10 Սեպտեմբեր, 2018 13:50
Պայմանավորվել ենք, որ ռուսական սպառազինության մատակարարումները շարունակվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ  Коммерсантъ-ին  տված հարցազրույցում անդրադարձել է նաև ռուսական սպառազինության մատակարարումներին,  Փաշինյանը պատասխանել է. «Պայմանավորվել ենք, որ ռուսական սպառազինության մատակարարումները շարունակվեն»:

Հարցին, թե արդյո՞ք դա կլինեն վարկով մատակարարումներ, Փաշինյանը դրական պատասխան է տվել: «Այո, վարկով: Սակայն կքննարկենք նաև այլ հնարավորություններ: Դա շատ կարևոր համագործակցություն է: Կարծում եմ` մենք այդ ոլորտում ոչ մի խնդիր չենք ունենա»,- ասել է Հայաստանի ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին