Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ի՝ հատուկ ստորաբաժանումը ստուգումների գնում է առանց զենքի․ Դավիթ Անանյան

10 Սեպտեմբեր, 2018 13:41
ՊԵԿ-ի՝ հատուկ ստորաբաժանումը ստուգումների գնում է առանց զենքի․ Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Անանյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը ճչունի դիմակավորված անձնակազմ, այլ՝ հատուկ ստորաբաժանում, որի անդամները դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ։ 

«Ավելին, այդ անձինք երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գրեթե գնում են առանց զենքի»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի որևէ օբյեկտում  գործողություն չի իրականացվել: «Նախկինում, որոշակի գործողություններ իրականացվել են և դրանք առնչվել են գազալցակայաններին։ Ընդհանուր առմամբ, մենք 190 գազալցակայաններում գործողություններ ենք կատարել վերջին 4 ամսում, որից 110-ում խախտումներ ենք արձանագրել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին