Կարևոր իրադարձություններ

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց

10 Սեպտեմբեր, 2018 13:00
Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական երկրորդ նիստը։

Դատարանը որոշում կայացրեց 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել կալանքից։ 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին