Կարևոր իրադարձություններ

Թարգեք մեր երկիրն ու ժողովրդին ողորմելի ու ողորմության կարոտ դիտարկելը. քաղաքագետ

09 Սեպտեմբեր, 2018 23:33
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Թարգեք մեր երկիրն ու ժողովրդին ողորմելի ու ողորմության կարոտ դիտարկելը. քաղաքագետ

 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ու ընդհանրապես, թարգեք մեր երկիրն ու ժողովրդին ողորմելի ու ողորմության կարոտ դիտարկելը: Մեկը՝ անվտանգային առումով է Հայաստանը մուրացիկ դարձրել կամ պատկերացնում՝ վա՜յ-վո՜ւյ, ամա՜ն, Մոսկվայի հետ մի հակառակվեք, ինչ ասում են, արե՛ք... Մոռանալով, որ եթե իրենք չգիտեն, մենք գոնե գիտենք մեր գինը տարածաշրջանում Մոսկվայի համար: Ու դա "անուղեղ" դուխովություն կամ աքլորանալ չէ, ինչպես փորձում են ներկայացնել, այլ Հայաստանի գնի իմանալ ու հիշեցում բոլորին: Մյուսն էլ նույն ողորմելիի կերպարն է ստեղծում ներդրողների մասով՝ վա՜յ-վո՜ւյ, ամա՜ն, մի խրտնացրեք, գիտեք ինչ մեծ գործ են անում Հայաստանում, ինչքան աշխատող ունեն, ինչ հայրենասեր են... Ոչ մեկի հայրենասիրությունը որևէ մեկի աչքը մի կոխեք, ինչպես մենք դա չենք անում, կամ չքավորության մեջ ու սահմանին ապրող որևէ մեկը չի անում: Սեփական բիզնես պրոյեկտերն են անում, լավ են անում, հալալ լինի: Գտնո՞ւմ են, որ պետք է ինչ-որ բան անեն սեփական երկրի ու ժողովրդի համար, հալալ լինի իրենց, թող ոչ իրենք մեր աչքը մտցնեն, ոչ էլ ուրիշները: Ու թող անեն բոլորի հետ նույն մրցակցային պայմաններում, հավասարության մեջ: Այնպես որ՝ ով ողորմելի է, թող ունևորների ոտքի տակ խալու նման փռվի: Հայաստանի ժողովուրդը աղքատացված, բայց հպարտ ժողովուրդ է: Ու ես և իմ նման շատերն ենք երկար սպասել, որ Հայաստանի անունից որևէ ղեկավար այս ամենը կասի Պուտինին, Թրամփին, Մակրոնին, Տուսկին ու նաև մեր հայ գործարարներին: Ահա թե ինչն ենք սատարում, այլ ոչ թե քծնում:

 

Լրահոս

Դիտել ավելին