Կարևոր իրադարձություններ

Խնածախ գյուղում ամբողջությամբ այրվել է 4 տուն

09 Սեպտեմբեր, 2018 10:54
Խնածախ գյուղում ամբողջությամբ այրվել է 4 տուն

Սեպտեմբերի 9-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում են տներ: Խնածախ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը Shabat.am-ի հետ զրույցում ասաց․ «գիշերը ժամը 2-ին հրդեհ է բռնկվել,  4 բնակելի տները ամբողջությամբ այրվել են, տները միասին  են հրդեհի բռնկվել, քանի որ խիտ բնակեցված թաղամաս է։ Զոհեր և վիրավորներ չկան, հրդեհի բռնկման ժամանակ բնակիչներին հասցրել են տարհանել, ամբողջ գյուղը օգնություն է ցուցաբերել, ԱԻՆ-ի հետ միասին, որպեսզի  մեկուսացնեն հրդեհը։ Առավոտյան ժամը 7-ին կարողացրել են հանգցնել կրակը։

Նախնական ոչ մի վարկած չկա, թե ինչու է հրդեհ բռնկվել, քննություն է ընթանում։ Բնակարաններում եղել են 4, 6 ,1, 3 գյուղացիներ»։

Գյուղապետի խոսքով՝  հանձնաժողով է ձևավորվել՝ վնասի չափը որոշելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին