Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հավանություն է տվել հայաստանի եւ իսպանիայի միջեւ համաձայնագրի ստորագրմանը

15 Հոկտեմբեր, 2015 17:30
Կառավարությունը հավանություն է տվել հայաստանի եւ իսպանիայի միջեւ համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ի իր նիստում, համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջեւ տնտեսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կնպաստի կողմերի միջեւ տնտեսական համագործակցության զարգացմանը:

Նախատեսվում է հայ-իսպանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծում: Երկու երկրների միջեւ համագործակցությունը կվերաբերի զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ տարանցման, տեղեկատվության, տարածաշրջանային զարգացման, գյուղատնտեսության ու բնության պահպանության ոլորտներին:

 

Լրահոս

Դիտել ավելին