Կարևոր իրադարձություններ

Աշխատավոր Հայաստան`բնակավայր Ռուսաստանի Դաշնությունում

06 Սեպտեմբեր, 2018 14:48
Աշխատավոր Հայաստան`բնակավայր Ռուսաստանի Դաշնությունում

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, որտեղ բնակվում է երկրում ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, կա Աշխատավոր Հայաստան անվանումով փոքր բնակավայր:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, այն ներառված է 18-րդ դարում Զապորոժյեի կազակների կողմից hիմնված Ստարոդերևյանկովսկոյե բնակավայրի կազմում:

Բուն Աշխատավոր Հայաստանի պատմության մասին շատ բան հայտնի չէ: Նշվում է միայն, որ այն իր ուշագրավ անվանումը ստացել է ԽՍՀՄ գոյության տարիներին՝ ի նշան Խորհրդային Հայաստանի հետ համերաշխության:

Այսօր Աշխատավոր Հայաստանը ՌԴ-ի ամենաքիչ բնակեցված բնակավայրերից է. 2010թ. մարդահամարի տվյալներով՝ այն ունեցել է 124 բնակիչ:

Image result for трудовая армения

Աշխատավոր Հայաստան`բնակավայր Ռուսաստանի Դաշնությունում

 

Լրահոս

Դիտել ավելին