Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել

06 Սեպտեմբեր, 2018 14:44
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առաջարկի իրավականությունը ծագում է Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջներից: Հոդվածը սահմանում է, որ զինծառայողները ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով:

Առաջարկը ներառում է տիպային հողատարածք կոմունալ մոդելավորմամբ, ինչպես նաև քննարկվում է հողամասի գրանցումը իրականացնել պետության հաշվին: ՀՀ ՊՆ տեղակալի առաջարկությունը բխել է այս օրենսդրական դրույթից և այն որևէ կերպ չի սահմանափակում նրանց բնակարան ստանալու համար հերթում գտնվելը, եթե հրաժարվում են տնամերձ հողատարածքից»,- ասված է Հովհաննիսյանի գարռաման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին