Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարտիրոսյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին

06 Սեպտեմբեր, 2018 14:25
Հայկ Մարտիրոսյանը  Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին

Մամուլում երկու օր է շրջանառվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին այդ պաշտոնին նշանակելու լուրը։Թեմայի վերաբերյալ Հայկ Մարտիրոսյանը shabat.am-ին ասաց․ « Այս օրերին հստակ, պատվիրված դեզինֆորմացի է տարածվում իմ մասին և դա արվում է որոշակի կենտրոններից՝ հատուկ նպատակով. որևէ պարագայում թույլ չտալ իմ նշանակումը որևէ պաշտոնի: Այդպիսի հրապարակումներով փորձում են, ըստ իրենց՝ կանխել: Նաև տարածում են իբրև թե ինչ-որ տեղ ինչ-որ քրեական հարցեր կան: Դատարկ, սուտ մտացածին ֆեյք տեղեկատվություններ, որոնք դարձյալ նույն նպատակին են ծառայում: Չկա ոչինչ, ինչպես նաև չկա ոչ մի հիմք և չի կարող լինել: Ինչ վերաբերում է կոնկրետ Անվտանգության Խորհրդի քարտուղարին, ապա նրան փոխարինելու որևէ նախանշան չկա: Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ համար մեծ անկանկալ էր նման բան կարդալը մամուլում, թեև սպասելի էր վերոնշյալ վարվող արշավի համատեքստում: Վաղը կարող են մեկ այլ բան հորինել և գրել, մյուս օրը՝ մեկ այլ: Վարվում է տեղեկատվական պատերազմ, իսկ էժան ինտերնետային խոսքում որևէ մեկը որևէ բանի համար, կարծես թե պատասխանատու չէ: Ասեմ ևս մեկ անգամ և շատ հստակ. որևէ մեկն ինձ հետ ոչ մի նշանակման հարց չի քննարկել, որևէ բան չի խոստացել, ոչինչ ինձ հայտնի չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին