Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանը մանդատը վայր կդնի, պատճառը հայտնի է․ «Հրապարակ»

06 Սեպտեմբեր, 2018 08:35
Գևորգ Կոստանյանը մանդատը վայր կդնի, պատճառը հայտնի է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում  է.

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը եւ կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու։ Հիշեցնենք՝ Կոստանյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը․ ՀՀԿ համամասնական ցուցակում նա է հաջորդը»։

 

Լրահոս

Դիտել ավելին