Կարևոր իրադարձություններ

«Մարտի 1»-ի զոհերի հարազատների փոխհատուցում կտրամադրվի

05 Սեպտեմբեր, 2018 15:21
«Մարտի 1»-ի զոհերի հարազատների փոխհատուցում կտրամադրվի

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին  ներկայացվեց «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների փոխհատուցում տրամադրել:

«Կողմ ենք, որ օրենքը հնարավորինս շուտ ընդունվի, որը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալ, ոչ թե թողնենք դատարանների որոշմանը: Մենք կողմ ենք, որ ընդլայնված կոնցեպտ դնենք, բռնությամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում նաև հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերում օրենքով ևս տրամադրել փոխհատուցումներ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

 Արփինե Հովհաննիսյանն հավելեց, որ նախագծին դեմ որևէ մեկը չի քվեարկելու, բայց անհրաժեշտ է հստակեցնել տրամադրվող գումարների չափը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին