Կարևոր իրադարձություններ

Շատինի գյուղապետը հրաժարական չի տա

05 Սեպտեմբեր, 2018 15:55
Շատինի գյուղապետը հրաժարական չի տա

 Արդեն մի քանի ամիս է, ինչ Շատին գյուղի բնակիչները պահանջում են  համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հրաժարականը, ով Վայոց Ձորի մարզի խոշորացված համայնքների ղեկավար է  ընտրվել նախորդ տարվա նոյեմբերի ՏԻՄ ընտրություններում: Խոշորացված համայնքի կենտրոնը Շատին գյուղն է:

Բնակիչները բողոքում են, որ Ստեփանյանը այս ընթացքում ոչինչ չի արել համայնքի համար:

Shabat.am –ը կապ հաստատեց Արթուր Ստեփանյանի հետ և տեղեկացավ այս պահին Շատինում տիրող իրավիճակի մասին:

«Բողոքողները նախին գյուղապետի աշխատակիցներն ու բարեկամներն են, որոնք  չեն ընդունում իրենց պարտությունը ընտրություններում: Նրանք ուրիշ սպասելիքներ ունեին այս ընտրություններում, չհասան  դրան , հիմա  էլ «զոռբայություն» են անում»:

Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել համայնքի ղեկավարը այս հարցին լուծում տալու համար, Ստեփանյանը պատասխանեց, որ ինքն «անելու չունի» և որ սա բողոքողների խնդիրն է:

«Սա պատերազմ չի, որ դուրս գամ  նրանց դեմ: Ես ինձ համար հանգիստ աշխատում եմ»:

Իսկ թե որտե՞ղ է աշխատում համայնքի ղեկավարը, երբ բնակիչների պնդմամբ, արդեն մի քանի ամիս է, ինչ համայնքապետարանի շենքը փակ է, Արթուր Ստեփանյանը պատասխանեց, որ համայնքապետարանը տեղափոխվել է հարևան գյուղ, մինչ  հարցին վերջնական լուծում կտրվի:

Անդրադառնալով իր հրաժարականի հարցին՝  Ստեփանյանը նշեց, որ այդ առումով ինքը մտածելու ոչինչ չունի:

«Ի՞նչ եմ արել, որ հաժարական տամ: Ես օրենքով ընտրված անձնավորություն եմ: Ոչ չարաշահում է եղել, ոչ բողոք, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է  խախտում գրանցել, ոչ Վայոց Ձորի ընտրական հանձնաժողովը: Խախտումների  ոչ մի նախադեպ չի եղել ոչ մի ընտրատարածքում : Պարզապես շատինցիները ցանկանում են, որ գյուղապետը հենց իրենց գյուղից լինի: Իսկ դա արդեն իմ խնդիրը չէ: Կա կառավարություն, կա իշխանություն, որը ես հուսով եմ այս հարցին ադեկվատ լուծում կտա»:

 

Լրահոս

Դիտել ավելին