Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ –ն հատվածաբար ինֆորմացիա տալով՝ թաքցնում է բոլոր ոչ իրավաչափ գործողությունները

05 Սեպտեմբեր, 2018 13:41
ՀՔԾ –ն հատվածաբար ինֆորմացիա տալով՝ թաքցնում է բոլոր ոչ իրավաչափ գործողությունները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ  կարծիք հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայության կողմից որոշ տվյալների հրապարակումն արգելելն ընդամենը պաշտպանիչ շղարշ է՝ թաքցնելու բոլոր ոչ իրավաչափ գործողությունները:

Հարցին, թե Քոչարյանի մասնակցությամբ արդյոք առերեսումներ եղել են, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց.«Նախաքննական գաղտնիք է համարվում: Բայց կուզեմ արձանագրել, որ մենք դիմել ենք Հատուկ քննչական ծառայությանը, որ թույլ տան հրապարակել այն տվյալները, որոնք տրամաբանորեն չեն կարող խոչընդոտել նախաքննությանը, մեր բոլոր միջնորդությունները, սակայն, մերժվել են: Դրան հակառակ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է հատվածաբար ինֆորմացիա տալ: Օրինակ, երբ , Սասուն Խաչատրյանին հարցնում են, թե Ռոբերտ Քոչարյանի տանն ու գրասենյակում կատարված խուզարկությամբ ինչ է հայտնաբերվել, նա ասում է, որ նպատակահարմար չեն գտնում դրան պատասխանել եւ այդպես շարունակ տարբեր հարցերի վերաբերյալ: Կարծում ենք՝ ՀՔԾ-ի համար սա պաշտպանիչ շղարշ է՝ թաքցնելու համար այն բոլոր ոչ իրավաչափ գործողությունները, որոնք կատարվել են մինչեւ այժմ: Խոսքը վերաբերում է խուզարկություններին եւ այլ դատավարական գործողություններին»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին