Կարևոր իրադարձություններ

Այս ընտրությունը քննություն է ամբողջ հասարակության համար

04 Սեպտեմբեր, 2018 13:51
Այս ընտրությունը քննություն է  ամբողջ հասարակության համար

«Ավագանու այս  ընտրությունները  ոչ միայն կուսակցությունների համար են ստուգարք, այլև երկրի»: Նման կարծիք է Անահիտ Բախշյանը:

«Սա քննություն է մեր ամբողջ hասարակության համար: Այստեղ մենք բոլորս պետք է հավատանք, որ մեր երկրի ընտրած նոր ճանապարհը, որը թավշյա հեղափոխության արդյունքում եղավ, մեզ համար միակն է և ընդունելին: Բոլոր կուսակցությունները պետք է պատվով բռնեն՝ մեր հասարակությունը ցույց տալու համար, որ մենք, ի վերջո, կարող ենք ընտրություն կատարել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրություններին մարդիկ կընտրեն ծրագրերը: Նա նկատեց, որ 12 ուժեր են արդեն գրանցվել, դրանք տարբեր են, և տարբեր են նաև դրանց ծրագրերը:

Ըստ Անահիտ Բախշյանի՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև համագործակցությունն անհրաժեշտություն է: «Ըդդիմությունն ու իշխանությունը պետք է համագործակցեն: Տարբեր ուժերի ցուցակներում այնքան հետաքրքիր մարդիկ կան, որոնց հետ համագործակցելն իսկապես երևանցիների շահերից է բխելու»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին